Երևանը ներառվել է Եվրոպայի հնագույն 16 քաղաքների ցանկում. The Telegraph
Բրիտանական «The Telegraph» պարբերականը հոդված է հրապարակել Եվրոպայի ամենահին 16 քաղաքների վերաբերյալ: Ցանկում ներառվել է նաև ՀՀ մայրաքաղաք Երևանը:
Պարբերականը ՀՀ մայրաքաղաք Երևանի մասին գրում է. «Հռոմի հիմնադրումից 30 տարի առաջ Հայաստանի ներկայիս մայրաքաղաքն Ասիայից դեպի Եվրոպա ընկած ճանապարհին կարևոր առևտրային կանգառ է հանդիսացել ևենթարկվել հռոմեացիների, բյուզանդացիների, պարսիկների, արաբների, սելջուկների, մոնղոլների և թուրքերի, իսկ ավելի ուշ` 1920թվականին Կարմիր բանակի ներխուժումներին։ Խորհրդային միության փլուզումից հետո Երևանում նկատվեց մշակութային օջախների ավելացման միտում: Զբոսաշրջությանն այստեղ դանդաղ, բայց հաստատուն կերպով զարգանում է»։