Ունենք մի քանի բարի լուր. Կարգին Հայկո (լուսանկարներ)
Դերասան Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և մակագրել. «Սիրելի հայրենակիցներ: Գյումրիում անօթևան 13 ընտանիքներին տուն գնելու նախաձեռնությանը միացել են Շառլ Ազնավուրը, Սերժ, բայց Թանկյանը և «Ռեալ»-ի ֆուտբոլիստները (ռեալցիները տրամադրելու են շապիկ` իրենց ստորագրություններով, որը կվաճառվի Երևանում բարեգործական աճուրդի միջոցով): Ունենք ևս մի քանի բարի լուր, ինչը կներկայացնենք Ձեզ մոտակա օրերին: Դրամահավաքը շարունակվում է»: