Մատվիենկոն առաջարկում է կանանց հնարավորինս շատ ներգրավել դիվանագիտության ասպարեզում
Վալենտինա Մատվիենկն առաջարկում է ներգրավել կանանց՝ ակտիվ միջազգային դիվանագիտության մեջ: Այս մասին հատնել է Rambler.ru-ն:
«Կանանց դերն աճում է ոչ միայն հանրային մակարդակով, այլև միջազգային: Այդ ամենը փաստում է Եվրասիական կանանց ֆորումը, որն անցկացվեց Դաշնության խորհրդի և Միջխորհրդարանական պետությունների վեհաժողովի կողմից, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակցությամբ»,- գրել է Մատվիենկոն իր հոդվածում, որը տեղադրված է «Известий» կայքում:
Նա նաև ընդգծեց, որ Դաշնության խորհուրդն իր կողմից կաջակցի` ինչպես իրավական լուծումներին, այնպես էլ՝ միջխորհրդարանական դիվանագիտական ուղիները փնտրելու հարցում: