Ժամանակն է, որ ԱՄՆ-ը գիտակցի պատժամիջոցների քաղաքականության անհեռանկարային լինելը . ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ Ռուսաստանն իրավունք ունի պատասխան քայլեր ձեռնարկել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը երկարաձգի Ռուսաստանի դեմ սանկցիաները: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով ՌԴ ԱԳՆ հայտարարությանը:
«Վաշինգթոնը պետք է գիտակցի, որ պատժամիջոցների քաղաքականությունը անհեռանկարային է, իսկ Ռուսաստանի հետ առճակատման քաղաքական կուրսը վտանգավոր: Մենք իրավունք ունենք պատասխան քայլեր ձեռնարկել, որոնք կհամապատասխանեն Ռուսաստանի շահերին»,- նշվում է հաղորդագգրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հաղորդել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը «սովորական քայլ է»: