Բրիթնի Սփիրսը` իր նոր ալբոմի մասին (լուսանկարներ 16+)
Երգչուհի Բրիթնի Սփիրսը ոչ միայն նկարահանվել է նոր ֆոտոսոսիայում` «V Magazine» ամսագրի համար, այլև հարցազրույց է տվել, որում խոսել է իր նոր ձայնասկավառակի մասին: Այս մասին հայտնել է` Rambler.ru-ն:
«Ապագա ձայնագրումը կարծես իմ երեխան լինի, այդ պատճառով ինձ համար կարևոր է ամեն ինչ լավ անել: Կարևոր չէ որքան դա կտևի` 2 ամիս, թե տարի: Ժամկետները դեռ պարզ չեն»,- ասել է երգչուհին:
Նա նաև ավելացրել է,-«Ապագա նախագիծն ամենալավն է այն ամենից, ինչ ես արել եմ այս ընթացքում: Ես հպարտանում եմ արված աշխատանքով: Այն շատ է տարբերվում մնացածից: Հավատացեք դուք նման բան չեք սպասում ինձնից»:
Նշենք, որ «V Magazine» ամսագրում` սկզբնական տարբերակում, նշվում էր, որ Բրիթնիի ալբոմը վաճառքի կհանվի գարնանը, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ այն կհանվի վաճառքի 2016 թվականի վերջին: