«ԻՊ»-ին թերագնահատելը «հանցալի անհեռատեսություն է». Լավրով
Ռուսաստան Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ «ԻՊ»-ի ահաբեկիչներին թերագնահատելը «հանցալի անհեռատեսություն է»: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
Այս մասին Լավրովը գրել է իր՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքականության պատմական հեռանկարները» հոդվածում, որը տեղ է գտել «Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրում:
««ԻՊ»-ի և «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի ծայրահեղականներին առաջին անգամ հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Սիրիայի և Իրաքի նշանակալի տարածքներ: Նրանք փորձում են տարածել իրենց ազդեցությունն այլ երկրների և տարածաշրջանների վրա, ահաբեկչություններ են իրականացնում ողջ աշխարհում: Այս վտանգը թերագնահատելը այլ կերպ հնարավոր չէ գնահատել, քան հանցալի անհեռատեսություն»,- նշել է Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչների դեմ պայքարի հարցում մեծ ներդրում ունեն ՌԴ-ի ռազմաօդային ուժերը: