Տնտեսական ճգնաժամը Ռուսաստանին վերադարձնում է միջնադար. «Bloomberg»
Ռուսաստանի տնտեսական ճգնաժամն ու բնակչության՝ իրական եկամուտների նվազման հետևանքով առաջացած վճարունակության ցածրացումը Ռուսաստանին վերադարձնում է միջնադար: Համենայն դեպս, դա տեղի է ունենում պարտքատերերի շուկայում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Bloomberg»-ի հոդվածին:
Պարտքատերերի՝ պարտապանների նկատմամբ ճնշում գործադրելու դեպքերը քիչ չեն: Նրանք պարտապաններին հանում են սեփական բնակարաններից, ներկում են նրանց շքամուտքերի պատերը, վնասում են պարտապանների ավտոմեքենաները: Նույնիսկ եղել է մի դեպք, երբ նրանք սպառնացել են հրապարակել տան կնոջ լուսանկարները՝ հայտարարելով, որ նա պատրաստ է մարմնավաճառությամբ զբաղվել, միայն թե փակի ընտանիքի պարտքերը:
Կրեդիտային պատմությունների ազգային բյուրոյի տվյալների համաձայն՝ 2008թ-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո կրեդիտների ծավալը կրկնապատկվել է և հասել 10.3 տրիլիոն ռուբլու: