Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2016»-ի իր երգը (տեսանյութ)
Իվետա Մուկուչյանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2016»-ի իր երգը, որով նա ներկայացնելու է Հայաստանը հեղինակավոր մրցույթին: Ֆեյսբուքյան իր էջում երգչուհին գրել է.
««LoveWave»-ը երգ է զգացմունքի մասին, որը կարող է ստեղծել և ոչնչացնել, հզորացնել և թուլացնել, բաժանել և ամբողջացնել: Զգացմունք, որը չի ճանաչում տարածություն և ժամանակ: Օվկիանոսի նման անկանխատեսելի, ալիքի նման հզոր զգացմունք, որի համար արժի պայքարել... #սեր
Շնորհակալություն #Հանրային հեռուստաընկերության ողջ թիմին, երգի հեղինակներին՝ Լիլիթ և Լևոն Նավասարդյաններին, Սթեֆանի Քրաթչֆիլդին, տեսահոլովակի նկարահանման համար` «Blacksheep communications» ընկերությանը, հագուստի համար՝ «KIVERA NAYNOMIS»-ին, իհարկե մեդիադաշտին և իմ ունկնդիրներին: Մեր ճանապարհը սկսված է: Եկեք այն անցնեք միասին և տարածենք սիրո ալիքը ամբողջ Եվրոպայում»: