Վերա Բրեժնևան բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը
«ВИА Гра» խմբի նախկին երգչուհի Վերա Բրեժնևան, ով 2015թ.-ի հոկտեմբերին հարաբերություններն օրինականացրեց հայտնի պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեի հետ, բացահայտել է երջանիկ ամուսնության գաղտնիքը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Շիկահեր երգչուհին կարծում է, որ երջանիկ ամուսնության գաղտնիքը ռոմանտիկայի մեջ է, որ անընդհատ ջերմացնում է հարաբերությունները:
«Հարկավոր է կազմակերպել ոչ միայն ռոմանտիկ երեկոներ, այլև հանգստյան օրեր, օրինակ՝ առանց երեխաների ծով գնալ և հյուրանոցում մնալ: Հարաբերությունները պահպանելու համար հարկավոր է պարբերաբար ռոմանտիկ հանդիպումներ կազմակերպել, հակառակ դեպքում՝ միայն աշխատանքային զբաղվածությունը կարող է սառեցնել հարաբերությունները»,-ասել է նա: