Նոր ֆիլմում Բարաք Օբամայի դերը կատարելու համար դերասան է գտնվել (լուսանկար)
«Barry» ֆիլմում երիտասարդ Բարաք Օբամայի դերը կատարելու համար գտնվել է դերասան: Այս մասին հաղորդում է «Variety»-ն: Այդ դերասանը Դևոն Թերելն է:
Կենսագրական ֆիլմը պատմում է այն ժամանակների մասին, երբ ԱՄՆ-ի ապագա նախագահը սովորում էր Նյու Յորքում:
Ֆիլմի ռեժիսորն է Վիկրամ Գանդին: Ֆիլմարտադրող ընկերություններն են «Black Bear Pictures»-ը և «Cinetic Media»-ն: Նկարահանումները կսկսեն մարտի վերջին:
Թերելին բացահայտել է ռեժիսոր Սթիվ Մաքքուինը («Ստրկության 12 տարի», «Ամոթ» ֆիլմեր), ով հրավիրել է դերասանին իր նոր «Վարքականոններ» սերիալում նկարահանվելու համար: