Ֆիլիպ Կիրկորովն ապրում է երեխաների մոր հետ
Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հայտարարել է, որ ամեն ինչ անում է իր երեխաների՝ Ալլա-Վիկտորիայի և Մարտինի համար: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Նա նաև նշել է, որ երեխաները դայակի խնամքի տակ չեն գտնվում:
«Երեխաներին պետք է ծնողները դաստիարակեն, ոչ թե դայակները: Երեխայի մայրը հանրային մարդ չէ, և չի սիրում ավելորդ ուշադրություն գրավել իր վրա»,-ասել է Ֆիլիպ Կիրկորովը:
Կիրկորովն ասել է, որ արդեն կարոտում է երեխաներին, քանի որ շուտով համերգային շրջագայության է մեկնելու:
«Երեխաները ստեղծված են կյանքը փոխելու համար»,-ասել է նա: