Քանյե Ուեսթին բռնեցրել են Pirate Bay ապօրինի ծրագրերի կայքից օգտվելիս (լուսանկար)
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը թվիթթերի իր էջում հրապարակել է իր բրաուզերի նկարը, որի էջերից մեկում բացված է Pirate Bay կայքի տորենտ-բեռնիչը:
Լուսանկարում երևում է «Pirate Bay Torrent Xfe...» էջը, որի կողքին բացված է նաև «Xfer Records Serum» էջը: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Ուեսթը փորձում էր ապօրինի կերպով ներբեռնել «Serum» հավելվածը, որն օգտագործվում է երաժշտության ստեղծման համար, և որի արժեքն է 189 դոլար:
Քանյեի այս անամոթությունը նկատել են նրա հետևորդները: Նկարը հասել է նաև «Deadmau5» անունով դիջեյին, ով «Xfer Records» պիտակի հիմնադիրներից մեկն է: Դիջեյը քննադատել է Ուեսթին և կատակով առաջարկել է ֆոնդհայթայթում սկսել, որպեսզի ռեփերը կարողանա ձեռք բերել «Serum»-ի օրինական տարբերակը:
Ավելի վաղ հենց Քանյեն էր քննադատել «Pirate Bay»-ին իր նոր ալբոմը ապօրինաբար հրապարակելու համար, որը երգչին մեծ ֆինանսական կորուստներ էր պատճառել: