Նոր սկանդալ՝ Ֆրիսկեի ընտանիքում. հայտնվել է Պլատոնի ենթադրյալ հայրը
Մինչ Ժաննա Ֆրիսկեի ծնողները պայքարում են նրա քաղաքացիական ամուսնու՝ Դմիտրի Շեպելևի դեմ, ով արգելել է տեսնել Պլատոնին, սկանդալային պատմության մեջ նոր անձ է հայտնվել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Խոսքը Ռադիկ Գուշչինի մասին է, ով Մոսկվայի դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն ճանաչել որպես Ժաննայի երեխայի հայր:
Գուշչինի փաստաբանը լրագրողներին հայտնել է, որ 2012թ.-ին նա հանդիպել է երգչուհու հետ և հնարավոր է, որ հենց նա է երեխայի հայրը:
Այժմ Շեպելևը պետք է հայրությունը ճանաչելու համար համապատասխան թեստ հանձնի:
Նշվում է, որ Ֆրիսկեի շրջապատում Գուշչինին չեն ճանաչում: