Ռուսաստանը փախստականներին Արևմուտքի դեմ որպես զենք է օգտագործում
Եվրոպայում ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավն ասել է, որ Սիրիայից փախստականների զանգվածային ներհոսքը Ռուսաստանի և Սիրիայի նախագահները որպես զենք են օգտագործում Արևմուտքի դեմ: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Նա ավելացել է, որ Մոսկվան ու Դամասկոսը միտումնավոր են կազմակերպում Սիրիայի փախստականների տեղահանումը:
«Մենք տեսնում ենք, որ վերջին ամիսներին փախստականների թիվը գնալով աճում է և դրան զուգահեռ աճում է նաև Արևմուտքում հանցագործությունների թիվը»,-ասել է Բրիդլավը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը ձգտում է ազդել բուֆերային գոտում գտնվող հարևան երկրների վրա:
Ճեպազրույցի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարն ասել է, որ Ռուսաստանն անլուրջ է վերաբերվում միջուկային զենքի հարցին: Նրա խոսքով՝ Ռուսաստանը, որը հազարավոր միջուկային զենքեր ունի, իրական սպառնալիք է հանդիսանում: