Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է ավելի քան 100 չվերթ
Ավելի քան 100 ավիաչվերթ է չեղարկվել Մոսկվայի «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում : Պատճառը՝ ձյան առատ տեղումներն են: Աս մասին գրում է Интерфакс-ը:
Համաձայն «Շերեմետևո» օդանավակայանի առցանց չվացուցակի` «չեղարկվել է» կարգավիճակն ունի 93 ավիաչվերթ, ևս 30-ն ունի «հետաձգվել է» կարգավիճակը:
«Դոմոդեդովո» օդանավակայանի առցանց չվացուցակում հետաձգվել է 6 ժամանող և 3 մեկնող չվերթ, ինչպես նաև չեղարկվել 2 ժամանող և 4 մեկնող չվերթ։
«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ:
Մոսկվայում երեքշաբթի երեկոյան սկսված առատ ձյունը շարունակվել է ողջ գիշեր և չի դադարում մինչ այժմ