Թուրքիան կգնի ԱՄՆ-ից` «խելացի» զենքեր` 683մլն դոլար արժողությամբ
ԱՄՆ-ի զինվորական կողմը պայմանագիր է կնքել Թուրքիայի հետ` 682.9$ արժողությամբ: ԱՄՆ-ն պետք է մատկարարի Թուրքիային կառավարվող զենք էր: Այս մասին գրում է Rambler.ru-ն՝ հղում տալով Defense news-ին:
Մատակարարումը կիրականացվի Պենտագոնի զենքի արտահանման ծրագրի համաձայն (Foreign Military Sales), իսկ մատակարարները կլինեն` «Ellwood National Forge» և «General Dynamics Ordnance & Tactical Systems» ընկերություները:
Սա առաջին «կառավարվող զենք»-ի «BLU-109»-ի վաճառքն է Թուրքիային: Թուրքիայի կառավարությունը հույս ունի, որ մատակարարումը կավարտվի` 2020 թվականին:
Ռումբ «BLU-109»-ը գտնվում է ԱՄՆ-ի բանակում` 1985 թվականից: Դրանք կիրառվել են` Իրաքում և Աֆղանստանում: Այսպիսի կառավարվող, կամ «խելացի» զենքերն օգտագործվում են բետոնային բունկերները վնասելու համար: Ռումբն ունի ծայրային ապահովիչներ, որոնք պահում են ճայթյումն այնքան ժամանակ, քանի դեռ ռումբը չի հասել նպատակակետին, դրանով իսկ ապահովելով նպատակակետի ամբողջական ոչնչացում: Ժամանակակից զենքն ունի լազերային ուղղորդիչ: