«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ։» ինտելեկտուալ խաղի աշխարհի առաջնությունն այս տարի տեղի կունենա Հայաստանում
«Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» ամենահայտնի ինտելեկտուալ խաղի աշխարհի 14-րդ առաջնությունն այս տարի տեղի է ունենալու Հայաստանում: Միջոցառումը կազմակերպվելու է Հայաստանի գեղեցիկ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում, նոյեմբերի 12-13-ը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կրթության և Գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից, ով լինելու է նաև անցկացվող խաղերի կազմակերպչական հանձնաժողովի համանախագահը:
«Ծաղկաձորը երեք օրով վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի: Ավելորդ է ասել, թե ինչ մեծ ռեզոնանս ու դրական հետևանքներ այն կունենա միջազգային մամուլում և Հայսատանում ինտելեկտուալ շարժման հետագա զարգացման վրա: Որպես կազմկոմիտեի համանախագահ պարբերաբար կտեղեկացնեմ ձեզ մեր աշխատանքների մասին»,- գրում է Աշոտյանը: