Մոսկվայի օդանավակայանում չվերթները չեղյալ են հայտարարվում
Մոսկվայի օդանավակայաններում ներքին և միջազգային չվերթները հետաձգվում և չեղյալ են հայտարարվում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Չվերթների հետաձգման և չեղյալ հայտարարման պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են:
«Շերեմետևո»-ի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 48 և հետաձգվել 170-ից ավելի չվերթ:
«Դոմոդեդովո»-ի օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 2 և հետաձգվել 14-ից ավելի չվերթ:
«Աէրոֆլոտ»-ը մարտի 1-ի և 2-ի չվերթները չեղյալ է հայտարարել: