Աշխարհում առաջին հեռախոսի ստեղծումը
Ամերիկացի գյուտարար Ալեքսանդր Բելլը, կատարելագործելով հեռագիրը, 1875 թ-ին բացահայտեց, որ հեռագրով կարելի է նաև հնչյուններ հաղորդել: Այդպիսով նա դարձավ հեռախոսի գյուտարարը: 28 համարներ իրար միացնող առաջին հեռախոսակայանը բացվել է 1878 թ-ին: 1960-ական թվականներին թվային ազդանշանների հաղորդման համար սկսվեց օպտիկական թելքերի օգտագործումը: Ներկայումս լայնորեն գործածվում են ձեռքի շարժական բջջային հեռախոսները, որոնք հնարավորություն են տալիս հեռախոսային խոսակցություններ վարել ցանկացած վայրից, ուղարկել կարճ հաղորդագրություններ (SMS), լսել երաժշտություն, լուսանկարել և նույնիսկ կատարել տեսանկարահանումներ: