Լեոնարդո Դի Կապրիոն նոր ընկերուհի ունի (լուսանկարներ)
«Օսկար»-ի արժանացած դերասան Լեոնարդո Դի Կապրիոն նոր ընկերուհի ունի: Հոլիվուդյան աստղի ընտրյալը 24-ամյա թոփ մոդել Ռոքի Խորներն է: Այս մասին գրում է Rambler.ru»-ն:
Նրանց հարաբերությունները սկսվել են վերջերս: Հայտնի է, որ որոշ ժամանակ առաջ, նրանց նկատել են Լոնդոնի հյուրանոցներից մեկում:
Նրանք միասին 2 օր են անցկացրել՝ դուրս չգալով իրենց հյուրանոցային համարից:
Դերասանը դեռ չի մեկնաբանել իր և մոդելի հարաբերությունները: