Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկար»-ը մոռացել է ռեստորանում
«Տարվա լավագույն» դերասան ճանաչված Լեոնարդո Դի Կապրիոն իր առաջին մրցանակը մոռացել է ռեստորանում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով TMZ-ին:
Դերասանը հաղթանակը նշել է «Ago» ռեստորանում: Երբ դերասանը նստել է մեքենա, ինչ-որ մեկն արձանիկը ձեռքին դուրս է վազել ռեստորանից:
Համացանցում նաև տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է թե ինչպես է Դի Կապրիոն սպասում իր անվան հնչեցմանը: