Աննա Սեդոկովան խոստովանել է, որ ինքնասպանության շեմին է եղել (լուսանկար)
Աննա Սեդակովայի կյանքում վերջապես սպիտակ գիծ է հայտնվել: Երգչուհին երջանիկ է իր սիրելի տղամարդու հետ: Այս մասին գրում է Starhit.ru-ն:
Երգչուհու կյանքը միշտ չէ, որ այսպես անամպ է եղել: Նա իր միկրոբլոգում խոստովանել է, որ ինչ-որ ժամանակ ինքնասպանության շեմին է եղել:
«Լուսամուտիս տակ մութ էր, այլևս չէի ցանկանում ապրել: Ես չէի հիշում, թե ով եմ ես, և ինչու են մարդիկ իմ մեջ ուրիշին տեսնում: Ես մոտեցա ստեղներին. սի մինորին: Այդ պահին դու կանգնեցիր լուսամուտիս առաջ, իսկ գուցե ուրիշին էիր համբուրում, կամ սցենար էիր գրում: Չգիտեմ, բայց դա ինձ խելագարեցնում էր»,-իր զգացմունքները գեղարվեստականորեն նկարագրել է երգչուհին:
Նա խոստովանել է, որ անձամբ է սիրելիի հետ հարաբերութունները փչացրել և այդ ժամանակաշրջանն իրեն օգնել է հայտնվել ստեղծագործական կյանքում:
Երգչուհու երկրպագուները ցնցվել են նրա խոստովանությունից և հրապարակման բազմաթիվ լավ խոսքեր են գրել: