Ջորջիո Արմանին քննադատել է ժամանակակից դիզայներների աշխատանքները
Իտալացի մոդելյեր Ջորջիո Արմանին քննադատել է նոր հավաքածուները, որոնք ժամանակակից դիզայներները ներկայացրել են Միլանի նորաձևության շաբաթին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
«Ես ոչ մի նոր բան չեմ տեսել»,- հայտնել է անվանի դիզայները:
Արմանին կարծում է, որ պոդիումին ներկայացված ամեն ինչը տարբեր ոճերի խառնուրդ է:
«Հասկանալի է, որ ամեն ինչ խառնելով՝ մենք ոչ մի ռիսկի չենք դիմում»,- նշել է նա՝ ավելացնելով, որ դիզայներների մեծամասնության համար դժվար է հավատարիմ մնալ սեփական ոճին և չգնալ հոսանքի ուղղությամբ կամ արտաքին ճնշումների չենթարկվել:
«Ես նույնպես գիտեմ, թե որքան դժվար է աշխատել հարափոփոխ աշխարհում, որտեղ միշտ ամեն ինչ փոխվում է: Դուք պետք է հետևեք շուկային, սակայն զոհ չգնաք դրան»,- ընդգծել է Արմանին: