Ի՞նչ նշանակություն ունի անունը մարդու կյանքում
Մարդու անունը իր կյանքում մեծ դերակատարում ունի: Այն հանդիսանում է այցեքարտ, որը կարող է ուշադրություն գրավել և նույնիսկ հաջողության գրավական դառնալ: Այս պարզ ճշմարտությունը հայտնի է եղել դեռևս շատ վաղ ժամանակներից: Կան և մինչ օրս էլ շարունակվում են հյուսվել անվան հետ կապված բազմաթիվ լեգենդներ, որոնք կրկին անգամ ապացուցելու են գալիս, որ անունն ազդում է մարդու ճակատագրի վրա: Հայտնի է, որ միևնույն անունը կրող բազմաթիվ մարդկանց ոչ միայն ճակատագրերը, այլև բնավորության գծերն են համանման, ուրեմն արժե բացահայտել մարդու անվան առեղծվածը: