Էրդողանի թաքնված պատերազմը քրդերի դեմ ավելի սարսափելի կլինի, քան Սիրիայինը
Թուրքիայի գործողությունները քրդական շրջաններում վերածվել են հարյուրավոր զոհերով պատերազմի, իսկ թուրք զինվորականների դաժանությունը կարելի է համեմատել այն բռնությունների հետ, որոնք կատարվում էին Սիրիայում քաղաքացիական պատերազմից մի տարի առաջ: Այս մասին հայտնել է Մարդու իրավունքների թուրքական ասոցիացիայի ղեկավար Օրթյուրք Տյուրքդողանը: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Նրա խոսքով՝ բռնության աստիճանը կարելի է համեմատել սիրիական կոնֆլիկտի ընթացքի հետ ինչպես դաժանության աստիճանով, այնպես էլ զոհ դարձած քաղաքացիների թվով:
«Հայտնի է, որ Դիարբեքիրում տեղի են ունենում ռազմական գործողություններ, այսինքն՝ այնտեղ հիմա իսկական պատերազմ է: Նույն իրավիճակն է նաև Ջիզրեում, որտեղ, մեր տեղեկություններով, զոհերի թիվը հասնում է 200-ի, իսկ Սյուրում մահացել է մոտ 100 խաղաղ բնակիչ»,- հայտնել է Տյուրքդողանը: