Գարունն աննորմալ է սիրահարի պես. Նազենի Հովհաննիսյան
Հաղորդավարուհի և դերասանուհի Նազեի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում գրել է.«Գարունն աննորմալ է սիրահարի պես, ու սպասված՝ դարավոր սիրո պես։ Փոքրիկ երեխայի պես է՝ առանց պայմանականությունների, գալիս է ու իր գիրկն առնում մեկեն, տարեցի պես սիրում է կյանքն ու վայելում ամեն մի պահը՝ ինչպես վերջինը։ Զարթոնք է, որն ամեն անգամ մեզ ավելի է մոտեցնում Վերջին։ Բայց մենք սիրում ենք նրան։ Գարուն։