Ռուսաստանում ստեղծվել է աշխարհի ամենափոքրիկ գիրքը
Ռուս միկրոմինիատյուրիստ Վլադիմիր Անիսկինը ստեղծել է աշխարհի ամենափոքրիկ գիրքը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Новосибирские новости»-ին:
Գրքի փոքրիկ թերթիկներն ամրացված են իրար այնպես, որ կարելի է թերթել էջերը:
«Գիրքը ստեղծվել է երկու տարբերակով՝ «Ձախլիկը» անունով գիրքը, որը ներառում է վարպետների ազգանուններ, և «Այբբենարան», որի մեջ ռուսական գրերն են»,- հայտնել է նկարիչը:
Անիսկինը նկատել է, որ իր ստեղծած գրքի չափերը 88 անգամ փոքր են ճապոնացի վարպետների կողմից ստեղծված գրքից, որը 2013թ-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
Ավելի վաղ վարպետ Անատոլի Կոնենկոն ստեղծել էր աշխարհի ամենափոքր ամանորյա խաղալիքը: