4-ամյա երեխային գլխատած դայակը եղել է հանցագործության վայրում և պատմել, թե ինչպես է սպանել փոքրիկին (տեսանյութ)
Դայակ-մարդասպանը քննության ընթացքում հայտնել է, թե ինչպես է ազատվել 4 տարեկան երեխայից: Այս մասին հայտնում է Ntv.ru-ն:
Քննության փորձարկումը տևել է 40 րոպե: Դայակին՝ Գյուլչեխրա Բոբոկուլովային, շրջապատել էր մարդկանց հոծ բազմություն:
Տան մոտ, որտեղ տեղի էր ունեցել մարդասպանությունը, ստեղծվել է հուշարձանի պես վայր, որտեղ մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ են տանում, մոմ վառում և հարգում փոքրիկի հիշատակը:
Այժմ կասկածյալը բերման է ենթարկվել, և մոտ ժամանկներս նրա համար կընտրվի խափանման միջոց:
Երկուշաբթի առավոտյան Մոսկվայի թաղամասերից մեկում հրդերի մարումից հետո հայտնաբերվել էր երեխայի դի: Ինչպես պարզվել էր, 4-ամյա երեխային սպանել էր դայակը: Որոշ ժամանակ անց պարզվել էր դայակի ինքնությունը: