Առաջին լուսանկարչական ապարատը
Ֆրանսիացի նկարիչ և քարտեզագրող Անտուան Ֆլորանսը, ժամանակագրական առումով առաջինն է հայտնաբերել լուսանկարչական պրոցեսը, թեև այդ մասին հայտնի է դարձել միայն 1930-ականներին:1833-ի հունվարի 15-ին նա իր օրագրում մանրամասնորեն նկարագրում է պատկերի ստացման և ֆիքսման լուսանկարչական տեխնոլոգիա: Ֆլորանսը իր հայտնագործությունը կոչում է «ֆոտոգրաֆի»:
Դեռևս հին ժամանակներից մարդիկ ցանկացել են ստանալ որևէ առարկայի իրական պատկերը:Իսկ Լեոնարդո դա Վինչին գծագրել է ֆոտոապարատի նախատիպը, որը կոչվում էր օբսկուր կամերա:Այն թարգմանչաբար նշանակում է մութ սենյակ:Այս սարքի սկզբունքը կառուցվում է ստվերների օգտագործման վրա:Կազմված է ընդամենը փայտյա արկղից, որի դեմ տեղադրում են որևէ առարկա և առարկան լուսավորում են պայծառ լույսով:Առարկայի ստվերն անցնում էր արկղի անցքով և պատկերվում արկղի հետին պատին:Այս մեթոդը օգտագործվում է մինչև հիմա, հատկապես նկարիչների մոտ:Բայց սա դեռ իրական պատկերը չէ:Առհասարակ լուսանկարչության ծնունդը համարվում է 7 հունվարի 1839թ., երբ ֆրանսիական գիտությունների ակադեմիան հաստատեց նոր գիտության ծնունդը: