«Кудряшка Сью» ֆիլմի դերասանուհին մասնակցել է «The Voice»-ին և ժյուրիին ապշեցրել (տեսանյութ և լուսանկար)
Պարզվում է՝ 34-ամյա Էլիսոն Պորտերը, ով հայտնի է իր՝ «Кудряшка Сью» («Curly Sue») ֆիլմում կերտած դերով, կարողանում է երգել: Շատերի սիրելի հերոսուհին անցել է «Ձայն» («The Voice») նախագծի առաջին փուլը: Աղջիկը բոլորին զարմացրել է երգելու իր ունակություններով: Այս մասին հայտնում է Probomond.ru-ն:
Աղջկան հաջողվել է ժյուրիին զարմացնել ոչ միայն երգելով: Քրիստինա Ագիլերան նրան հարցրել է, թե քանի տարի է, ինչ երգում է նա: Աղջիկը պատասխանել է. «Ես երգում եմ 5 տարեկանից: Ես դերասանուհի էի, երբ շատ փոքր էի, սակայն դա չէ իմ տարերքը, իմ տարերքը երգն է»:
Ժյուրիի անդամները ապշել էին, երբ իմացան, որ նա դերասանուհի է եղել: