Երբ նա ծնվեց՝ գարունը դարձավ ամբողջական. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհանիսյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և մակագրել.
«Քույրս...երբ ծնվեց՝ գարունը դարձավ ամբողջական, մեր ընտանիքը՝ լիարժեք, իսկ իմ երջանկությունը՝ բացարձակ: Թեև ես ինքս դեռ չէի ծնվել: Էդիտան
մայրիկիս է նման. չկա՛ մեկը, ով նրան չսիրի։ն Ամեն ինչ հասցնող ու ամենքին սիրող գարնան աղջիկ՝ ծնունդդ շնորհավոր»: