Մահացել է «Օսկար»-ի մրցանակակիր Ջորջ Քենեդին
ԱՄՆ-ի Այդահո նահանգում 92 տարեկանում մահացել է ամերիկացի դերասան Ջորջ Քենեդին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «TMZ»-ին:
Դերասանի թոռը պատմել է, որ իր պապի առողջությունը կնոջ կորստից հետո աստիճանաբար վատթարանում էր: Դերասանի կինը մահացել էր մեկ տարի առաջ:
Վերջին մեկ ամսվա ընթացքում դերասանը գտնվում էր խնամքի կենտրոնում:
Ջորջ Քենեդին սկսել է ֆիլմերում նկարահանվել 1960-ականների սկզբին, իսկ 1968թ-ին նա դարձել է «Օսկար»-ի մրցանակակիր՝ երկրորդ պլանի լավագույն դերի համար: Նա խաղացել է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Օդանավակայան» և «Մերկ ատրճանակ»:
Դերասանի վերջին դերը «Խաղացողը» ֆիլմում է եղել՝ 2014 թվականին: