Բելառուսը Ռուսաստանից պահանջում է իջեցնել գազի գինը
Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, որ Բելառուսը ակնկալում է, որ առաջիկա ամսում Ռուսաստանը կիջեցնի իր բնական գազի գինը, որը վաճառում է Բելառուսին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ենթադրում են, որ կարող ենք այս հարցը լուծել և ՌԴ-ն կարող է իջեցնել բնական գազի գինը»,-հայտարել է փոխվարչապետը:
Ըստ փոծվարչապետի՝ գազի գնի իջեցումը հնարավարություն կտա տնտեսության որոշ հատվածների զարգացմանը խթանելու համար: Նա նաև նշել է, որ աշխարհում գազը էժանացել է և այդ հարցը կարելի է լուծել մոտ ժամանակներս՝ մարտ ամսվա ընթացքում: