Քանյե Ուեսթը հագուստի պատճառով վիճել է Քիմ Քարդաշյանի հետ
Քիմ Քարդաշյանը և նրա մայր Քրիս Ջենները ստիպված են հասկանալ, որ Քանյե Ուեսթին կանգնեցնել հնարավոր չէ: Կանայք փորձում են ամեն կերպ ազդել ռեփերի կարծիքի վրա:
«Քրիսը սարսափահար էր եղել, երբ իմացավ, թե ինչքան գումար է Քանյեն ծախսել իր արկածների համար և դեռ ինչքան կծախսի: Նա դա քննարկեց Քիմի հետ և ուրախացավ, որ Քիմը նույն կարծիքին է»,- հայտնել են հավաստի աղբյուրները: Այս մասին հայտնում է Starslife.ru-ն:
Պարզվում է, որ Քիմը «ատում է նրա «Yeezy» հագուստը»:
«Նոր տեսականին ավելի կանացի է ստացվել, սակայն Քարդաշյանը, միևնույնն է, չի սիրում նրա դիզայներական հմտությունները: Նա այդպես էլ ոչ մի զգեստ չի հագել Քանյեի հավաքածուից, ինչքան էլ որ Քանյեն խնդրում էր: Չնայած Քիմի խնդրանքներին՝ Քանյեն, միևնույնն է, երբեք հետ չի կանգնի իր խոսքից և նախագծերից»,-նշում են հայտնի զույգին մոտ կանգնած աղբյուրները: