«Օսկար»-ի այս տարվա հեռուստատեսային վարկանիշն ամենացածրն էր վերջին յոթ տարիների ընթացքում
«Օսկար 2016»-ի հեռուստատեսային վարկանիշը վերջին յոթ տարվա ընթացքում ամենացածրն էր: Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:
Ինչպես վկայում է «Hollywood Reporter» մասնագիտացված կենտրոնը, արարողության ազգային վարկանիշն իջել է 6%-ով՝ ի համեմատություն 2015թ-ի: Այս արդյունքը դարձել է վատագույնը վերջին յոթ տարիների ընթացքում: Հանդիսատեսը սկսել է ավելի քիչ հետաքրքրվել մրցանակաբաշխությամբ:
Դիտորդների կարծիքով՝ հեռարձակման հայտնիության վրա բացասաբար է ազդել այն սկանդալը, որը մեծ աղմուկ բարձրացրեց «Օսկար»-ի նախօրեին՝ կապված սևամորթների քիչ ներգրավվածության հետ:
Չնայած այն փաստին, որ արարողությունը վարեց Քրիս Ռոքը, շատերը հրաժարվել են դիտել «Օսկար»-ը՝ այդպիսով ցույց տալով այն, որ դեմ են ռասսայական խտրականությանը: