ՌԴ ԱԳՆ-ն քննադատել է Բաղդադի ահաբեկչությունը
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությունը ենթադրում է Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների դեմ անզիջում պայքար: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով գերատեսչության պաշտոնական հաղորդագրությանը:
«Բաղդադի ահաբեկչությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ թե՛ Իրաքում, թե՛ Սիրիայում և թե՛ Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայի այլ երկրներում գտնվող ահաբեկչական խմբավորումների դեմ պետք է անզիջում պայքարել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Մոսկվայում վճռականորեն քննադատել են «այդ բարբարոսական ակցիան», ինչպես նաև ցավակցել մահացածների հարազատներին:
Վերջին տվյալներով՝ Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 70 մարդ: