Իրանի խորդարանում ռեֆորմատորները ստացել են ձայների մեծամասնությունը
Իրանի խորհրդարանում մանդատների մեծամասնությունը ստացել են ռեֆորմատորները և չափավոր թեկնածուները: Այս մասին են վկայում ձայների վերջնական հաշվարկը, որը հրապարակել է երկրի Ներքին գործերի նախարարությունը: Այս մասին հաղորդում է «BBC»-ին:
Սրանով նախագահ Հասան Ռոհանին, ով հանդես էր գալիս Իրանը արաքին մեկուսացումից հանելու և Արևմուտքի երկրների հետ համագործակցության օգտին, ստացավ իր քաղաքական կուրսի ամուր աջակցությունը:
Ռեֆորմների և Արևմուտքի հետ մերձեցման կողմնակիցները ստացել են առնվազն 85 տեղ, չափավոր պահպանողականները` 73 տեղ, ինչն ընդհանուր առմամաբ կազմում է 290 տեղանոց խորհրդարանի մեծամասնությունը:
Պահպանողականներ ստացել են 68 տեղ, կրոնական փոքրամասնությունները 5 տեղ, ևս 59 թեկնածու ճակատագիրը կորոշվի ընտրությունների երկրորդ փուլով:
Ինչ վերաբերում է Փորձագետների խորհրդին, որը կազմված է 88 ամենաազդեցիկ հոգևորականներից, Ռոհանիի դաշակիցները ստացել են 15 տեղ: Այս մարմինն է ընտրում երկրի բարձրագույն ղեկավարին: Խորհրդում չափավորները ունեն 30 տեղ:
Ըստ Իրանի ՆԳՆ-ի՝ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցողների 62 տոկոսը: