Թրամփի պատկերով կատուները համացանցի նոր հիթն են դարձել (լուսանկարներ)
Համացանցի նոր հիթն են դարձել կատուները, որոնք «փոխակերպվել են»` փորձելով նմանվել ամերիկյան միլիարդատեր Դոնալդ Թրամփին: Այս մասին հաղորդում է «Daily Mail»-ը:
Կատուների զվարճալի լուսանկարները հրապարկվել են #trumpyourcat հեշթեգով:
The Telegraph-ը հարց է բաձրացում, թե արդյոք սա Instagram-ի բոլոր ժամանակների ամենատարօրինակ թրենդը չէ: Բացի այդ թերթը ենթադրում է, որ համացանցի օգտատերերը սիրում են ծիծաղել ինչպես Թրամփի, այնպես էլ կատուների վրա, և այժմ այս երկու «զվարճանքի առարկաները» միավորվել են մեկում:
Այս յուրօրինակ ֆլեշմոբին միացել են նաև մյուս կենդանիները, այդ թվում` նապաստակները, շները:
Նշենք, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների այս տարվա քարոզարշավը դիտորդները համարում են 21-րդ դարի ամենատարօրինակ քարոզարշավը: