«Փրկվածը» ֆիլմի ամենագեղեցիկ կադրերը առանձնացրել է «The Telegraph»-ը (լուսանկարներ)
Բրիտանական «The Telegraph» թերթն առանձնացրել է «Փրկվածը» ֆիլմի նկարահանման ամենագեղեցիկ վայրերը: Փետրվարի 28-ին տեղի ունեցած «Օսկար»-ի 88-րդ մրցանակաբաշխությունում ֆիլմը ստացավ 3 մրցանակ:
Ինչպես նշում է թերթը, ֆիլմում երևացող բնապատկերները, նույնքան գրավիչ են, որքան Լեոնարդո Դի Կապրիոյի դերասանական խաղը:
Թերթն առանձնացրել է կանադական Ալբերտա նահանգում գտնվող մի վայր, որտեղ գտնվում է բնական արգելոցների մեծ մասը: Հատուկ ֆիլմի համար այնտեղ կառուցվել է նկարահանման հրապարակ, այն գտնվում է Սփրեյ Լեյքից ոչ շատ հեռու:
Արջի հարձակումը պատկերող հայտնի տեսարանը նկարահանվել է Սկվամիշի (Բրիտանական Կոլումբիա, Կանադա) հովտում:
«Փրկվածը» ֆիլմի նկարահանման աշխատանքները տեղի են ունեցել նաև ԱՄՆ-ում: Օրինակ, նկարահանող խումբը եղել է Քութենեյ ջրվեժի մոտ (Մոնտանայի նահանգ):
Ֆիլմի վերջին տեսարարանները նկարահանվել են Արգենտինայի Կրակե Հող կոչվող տարածքում: