Մոսկվայում երեխային գլխատած դայակի ինքնությունը պարզվել է (տեսանյութ)
Մոսկվայի իրավապահ մարմինները պարզել են կնոջ ինքնությունը, որին կասկածում են 4 տարեկան Նաստյա Մ.-ի սպանության և գլխատման մեջ: Աղբյուրների փոխանցմամբ՝ աղջկա նկատմամբ հաշվեհարդար է տեսել 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան։
Նշվում է նաև, որ կինը վաղ առավոտյան եկել է այն տուն, որտեղ աշխատում է։ Սպասելով մինչև ծնողներն ավագ երեխայի հետ տանից դուրս կգան, դայակը դաժանորեն սպանել է քնած Նաստյային, կտրել գլուխը, հրդեհել տունը և հեռացել՝ պոլիէթիլենից տոպրակի մեջ տանելով երեխայի գլուխը: Այս մասին գրում է Lifenews-ը։
Սպանությունից հետո նա գնացել է մետրոյի կայարան, որտեղ նրան է մոտեցել ոստիկանը՝ փաստաթղթերը ստուգելու համար։ Ի պատասխան՝ կինը պայուսակից հանել է աղջկա գլուխը և սկսել բղավել, որ սպանել է երեխային։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի մետրոյում տղամարդը, երեխայի կտրած գլուխը ձեռքին, բացականչել է «Ալլահ Աքբար»: