Շվարցնեգերը մխիթարել է «Օսկար» չստացած Ստալոնեին (տեսանյութ)
Դերասան Առնոլդ Շվարցնեգերը մխիթարել է «Օսկար» չստացած Սիլվեստեր Ստալոնեին: «Ինձ համար դու ամենալավն ես` կապ չունի, թե ինչ են նրանք ասում»,- գրել է նա թվիթթերի իր էջում:
Ստալոնեն հավակնում էր «Օսկար»-ի «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում` «Creed» ֆիլմում նկարահանվելու համար: Սակայն հաղթանակը շնորհվեց Մարկ Ռայլենսին («Bridge of Spies»):
Ինչպես նշում է USA Today-ը, եթե Ստալոնեն հաղթեր, ապա կստացվեր իդեալական օսկարային պատմություն: Բայց դա տեղի չունեցավ:
.@TheSlyStallone To me, you're the best, no matter what they say. pic.twitter.com/zs4ZLl1nhY
— Arnold (@Schwarzenegger) 29 февраля 2016 г.