Մոսկվայի մետրոյում տղամարդը, երեխայի կտրած գլուխը ձեռքին, բացականչել է «Ալլահ Աքբար»
Ոստիկանությունը շղթայել է մետրոպոլիտենի «Октябрьское поле» կայարանը, որտեղ տղամարդը, երեխայի արյունոտ գլուխը ձեռքին, սկսել է բացականչել «Ալլահ Աքբար»: Այս մասին գրում է РБК-ն:
Տղամարդու հագին սև հագուստ է։ Ոստիկանությունը փակել է Բիրյուզովի փողոցը։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու Քննչական կոմիտեի աշխատակիցները։
Երեխայի սպանության կասկածանքով «Октябрьское поле» մետրոյի շրջակայքում ձերբակալվել է դայակը։ Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յուլյա Իվանովան։
Դեռևս պարզ չէ, թե կապ ունի դա արդյոք մետրոյում կատարվածի հետ։
Մանրամասները ճշտվում են: