Նազենի Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Անահիտ Սիմոնյանին
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել և մակագրել. «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխությունը կրկին առիթ ստեղծեց, որ տեսնվենք, համախմբեց, իրար կարոտն առանք, աշխատեցինք հաճույքով. տեղին ու կարևոր խոսք կազմակերպիչներին ու մեր Հանդիսատեսին՝ շնորհակալություն։ Իմ այս զգեստը ստեղծվեց նույն հուզականությամբ, կարոտով, և բացառիկ ուշադրությամբ։ Անչափ Շնորհակալ եմ Անահիտ Սիմոնյանին, և նրա ստուդիայի գեղեցիկ աղջիկներին, որոնք իրենց մասնագիտական հմտությամբ գերազանցեցին անգամ իմ սպասումները։
Գլխակապը (աբադոկ) Արմեն Երիցյանի նվերն էր՝ իմ ծննդյան տոնին։))
Հ.Գ. Երբ աշխատանքդ տոն է։ Իսկ հուզմունքդ՝ անբուժելի»: