Ջոլին և Փիթը չեն ներկայացել «Օսկարի» մրցանակաբաշխությանը
Փետրվարի 29-ի գիշերը Լոս Անջելեսում կայացել է «Օսկարի» հանձնման 88-րդ արարողակարգը: Վերջապես Լեոնարդո Դի Կապրիոն` 6-րդ փորձից հետո արժանացավ «Օսկարի», որպես լավագույն դերասան:
Լրագրողները նկատել էին Բրեդ Փիթի ևԱնջելինա Ջոլիի բացակայությունը` կարմիր գորգի վրա: Լրագրողները փորձել են տեղեկություն քաղել նրանց բացակայության վերաբերյալ: Տարածվել են լուրեր, որ նախօրեին նրանք վիճել են, և որ նրանք ունեն ավելի կարևոր գործեր: Իբրև թե Ջոլին պտտվում է աշխարհով և ոգեշնչում փնտրում իր նոր ֆիլմի համար, մինչդեռ, Փիթը հոգ է տանում երեխաների մասին:
Ջոլին աշխատում է նոր ֆիլմի վրա, որը կհանձնվի հանդիսատեսի գնահատականին տարվա վերջին: Նա հանդես կգա որպես ռեժիսոր: Ֆիմը նվիրված է Կամբոջիում տեղի ունեցած ցեղասպանությանը:
Նշենք, որ Ջոլիի առաջին որդեգրած տղան Կամբոջայից է: