Կարլ Լագերֆելդը կանխագուշակել է նորաձևության ինդուստրիայի ավարտը
«Chanel» նորաձևության տան կրեատիվ տնօրեն Կարլ Լագերֆելդը քննադատել էր շատ ապրանքանիշների այն գաղափարը, որ կարելի է վաճառքի հանել նոր հավաքածուն՝ անմիջապես ցուցադրությունից հետո: Այս մասին գրում է News.rambler.ru-ն՝ հղում ըալով Harper’s Bazaar-ին:
«Այդ քայլը կլինի նորաձևության աշխարհի վերջը: Սա անվերահսկելի իրավիճակ է: Մարդկանց ժամանակ է հարկավոր հագուստի ընտրության հարցում: Հակառակ դեպքում, նորաձևության աշխարհին վերջ կդրվի»,- ասել է նա:
Տարվա սկզբին շատ նորաձևության տներ` «Tommy Hilfiger», «Burberry» և «Tom Ford»-ը փոխել էին իրենց ցուցադրությունների գրաֆիկը, որը թույլ է տալիս ձեռք բերել հագուստն անմիջապես ցուցադրությունից հետո:
Այս տենդենցը քննադատել է նաև «Gucci» նորաձևության տան ղեկավար Ֆրանսուա Պինոն: Նրա կարծիքով՝ այդպիսի բիզնես քայլը կբերի «ջնջում է երազանք»-ը շքեղության մասին: Այդ սպասումը ծնում է «կրքոտ ցանկություն»: