Կամչատկայի երկրամասում տղամարդը կրակ է բացել ծննդատանը
Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում տղամարդը հրաձգություն է սկսել ծննդատանը, որտեղ գտնվում էր նրա կինը։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով ՆԳՆ շրջանային վարչությանը:
«Ոստիկանությունը ծննդատան աշխատակիցներից ահազանգ է ստացել։ Նախնական տեղեկություններով, երբ կինը պառկած է եղել ծննդատանը, քաղաքացուն հայտնել են, որ կինն իրեն դավաճանել է։ Ամուսինը որոշել է պարզել հարաբերությունները կնոջ հետ, եկել է բուժհաստատություն, երեք անգամ կրակել շենքի ուղղությամբ և հեռացել»,- այս մասին հայտնել են գերատեսչությունից։
Հրաձգության հետ կապված ստուգումներ են ընթանում։