Գիտնականները պարզել են նախաճաշի ամենաօգտակար հյութը
Ամերիկացի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ առավոտյան ամենաօգտակար հյութը նարնջի հյութն է: Այն լավացնում է ինքնազգացողությունը և ողջ օրվա ընթացքում կարողանում է օրգանիզմին տալ անհրաժեշտ վիտամիններ: Հետազոտությանը մասնակցել են մոտ 30 մարդ, ովքեր եղել են 20-40 տարեկան: Նրանց բաժանել էին 3 խմբի: 1-ին խումբը նախաշաշի հետ ըմպել էր սովորական ջուր, 2-րդ խումբն ըմպել էր շաքարաջուր, իսկ 3-ը' նարնջի հյութ: Անալիզները ցույց էին տվել, որ նարնջի հյութ ըմպողների ինքնազգացողությունը բավականին բարձր էր: