Բելառուսը ակնկալում է ռուսական գազի գնի իջեցում
Բելառուսի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն հայտարարել է, որ Բելառուսը ակնկալում է, որ Ռուսաստանը կիջեցնի գազի գները: Այս մասին հաղորդում է «RNS»-ը:
«Մենք ենթադրում ենք, որ կարելի է լուծել Բելառուսի կողմից օգտագործվող բնական գազի արժողության խնդիրը և զգալիորեն նվազեցնել այն»,- նշել է նա:
Սեմաշկոն կարծիք է արտահայտել, որ դա հնարավորություն կտա «իջեցնել տնտեսության իրական հատվածի սակագները, դրանով իսկ հավասար մրցակային պայմաններ ստեղծել Ռուսաստանի մեր գործընկերների հետ»:
Փոխվարչապետը հավելել է, որ այդ հարցը կարելի է լուծել մոտ ժամանակներս` մարտից ոչ ուշ: