Հայդի Քլումին լուսանկարել են ամուսնական մատանիով. արդյո՞ք մոդելը նշանվել է (լուսանկարներ)
Օրերս պապարացցիները Հայդի Քլումին իր ընկերոջ' Մարտին Կիրստենի հետ լուսանկարել են միևնույն մատանիներով, որը առիթ է տվել մտածելու' արդյո՞ք մոդելը չի պատրաստվում նշանվել:
Առայժմ մանեքենուհին հերքում է այդ ծրագրերի մասին լուրերն' ընդգծելով, որ մատանին ընդամենն իր սիրեցյալի նվերն է: Նրա խոսքով' ինքը դեռ պատրաստ չէ: Բայց և այնպես, Հայդին խոստովանել է, որ սիրահարված է առնական Մարտինին, իսկ նրան առավել դուր է գալիս այն, որ երեխաները պաշտում են կիրստենին:
Նա իմ երեխաներին շատ է դուր է գալիս, և դա ինձ «կաշառում է»: Նա ինձ շատ է օգնում հոգ տանել երեխաների մասին: Ես նրան վստահում եմ: Եթե տղամարդու սիրտ տանող ճանապարհն անցնում է նրա ստամոքսով, ապա դեպի կնոջ սիրտ' նրա երեխաների հետ հարաբերություններ պահպանելով: Եվ Քլումի ընկերոջը, թվում է, թե հաջողվել է անցնել այդ ճանապարհով: