Տարվա ամենավատ ֆիլմն է ճանաչվել «Մոխրագույնի 50 երանգները»
Լոս Անջելեսում հայտնի «Օսկար»-ի մրցանակաբաշխության նախաշեմին 36-րդ անգամ անց է կացվել «Ոսկե ազնվամորի» մրցանակաբաշխությունը, որը Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակի հակապատկերն է: Այս մասին հաղորդում է «Euronews»-ը:
Միանգամից 5 «Ազնվամորի» է ստացել «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը «Կինոմատոգրաֆիայում կասկածելի ծառայության համար», «Տարվա վատագույն ֆիլմ», «Ամենավատ սցենար», «Ամենավատ դերասան» և «Ամենավատ դերասանուհի», «Ամենավատ էկրանային դուետ»: Այս էրոտիկ ֆիլմը նկարահանվել է համանուն գրքի հիման վրա և ամբողջ աշխարհում մեծ տարածում է ստացել:
«Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմը կիսել է «Տարվա վատագույն ֆիլմ» անվանակարգը` հաղթելով «վատագույն սիքվել» անվանակարգում: Իսկ ռեժիսոր Ջոշ Տրանկը ստացել է «ամենաթույլ ռեժիսոր» մրցանակը:
Օսկարակիր Էդդի Ռեյդմանը այս տարի ստացել է «Ոսկե ազնվամորի» «Երկրորդ պլանի ամենավատ դերասան» անվանակարգում` «Յուպիտերի նվաճումը» ֆիլմի համար:
«Ոսկե ազնվամորի» է ստացել նաև Սիլվեստեր Ստալոնեն «Հեղինակության վերականգնում» անվանակարգում «Ռոքիի ժառանգությունը» ֆիլմի համար, որն արդեն իսկ ստացել է «Ոսկե գլոբուս» և առաջադրված է «Օսկար»-ի համար:
«Ոսկե ազնվամորի» մրցանակը սկսել են տալ 1980 թ-ից: Մրցանակը իրենից ներկայացնում է 5 դոլար արժողությամբ պլաստմասե ազնվամորի: